Դե, ճիշտն ասած` էս պահին ոչինչ չունեմ ասելու․ Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալության մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության նիստից հետո անդրադարձել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալությանը։
«Դե, ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու։ Տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք են պահանջում։ Հույս ունեմ, որ նրանց գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը, կառուցվածքային առումով փոփոխությունները, պետք է նպաստեն, որ հնարավորինս զերծ մնան նման դեպքերից»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ ծանոթ չէ գործարքի մանրամասներին։