Հրայր Թովմասյանը փոխել է կարծիքը. ստորագրված ցուցակների հրապարակմամբ՝ ըտրակեղծիքները չեն նվազի. (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ստորագրված ցուցակների հրապարակմանը սկզբում կողմ է եղել, սակայն այսօր նա դեմ է դրան: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հրայր Թովմասյանը, իր իսկ խոսքով, փոխել է կարծիքը, քանի որ խորությամբ վերլուծել է, թե ինչու են միջազգային կառույցները պնդում դրանք չհրապարակել: Նրա դիտարկմամբ՝ ստորագրված ցուցակների հրապարակումը չի փոքրացնի կեղծարարությունը: Այս խնդրի լուծման ճանապարհը Հրայր Թովմասյանը տեսնում է այլ տարբերակով:
«Չի կարելի մի խնդիր լուծել` մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով: Անկախ նրանից, թե էլեկտրոնային համակարգը կտեղադրվի 3 փուլերում՝ ընտրողների դենտիֆիկացիան, այնուամենայնիվ, պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով: Սա կբացառի կրկնակի քվեարկությունը, ուրիշի փոխարեն քվեարկելն ու տարբեր ընտրատեղամասերում միևնույն անձի քվեարկությունը: Սա հնարավոր է փոքրացնի կեղծիքը»,-ասաց Թովմասյանը:
Ամեն դեպքում, նրա խոսքով՝ ցուցակները թեև չեն փակցվի պատին, բայց կմեծանա դրանց հասանելությունը:
Ինչ վերաբերում է երկրից բացակայողների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքին, ապա Հրայր Թովմասյանի խոսքով, դա նրանց սահմանադրական իրավունքն է, այլ բան է՝ թույլ չտալ, որ նրանց փոխարեն քվեարկեն այլ մարդիկ:
Մանրամասները՝ տեսանյութում