«Բերեք առաջ չընկնենք․․․ վստահ եմ՝ գործողություններ կլինեն». ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին
Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ռուսաստանը նախ ձերբակալեց, ապա ազատ արձակեց ադրբեջանցուն՝ Քամիլ Զեյնալլին, որի նկատմամբ Հայաստանը հետախուզում է հայտարարել Հադրութում հայ ծերունուն գլխատելու համար, և այժն նա արդեն Բաքվում է:
Նա ընդգծեց, որ հարցի հետ կապված կոլեգիալ քննարկում պետք է լինի:
Հարցին՝ արդյոք լինելու է բողոքի նոտա Ռուսաստանին, նա արձագանքեց. «Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: