Անդրանիկ Կարապետյանը` Հայաստանի չեմպիոն
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Մրցումային չորրորդ օրը հարթակ դուրս եկան 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները:
85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը (362 կգ), երկրորդ տեղն զբաղեցրեց աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (360 կգ), բրոնզե մեդալի արժանացավ Սամվել Բաբակյանը (320 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Աղասի Աղասյանը (355 կգ):
Փետրվարի 18-ին հարթակ դուրս կգան 105 կգ և 105 + կգ քաշային կարգ ունեցող մարզիկները: