Այո, տեղեկությունը իրականությանը համապատասխանում է. փաստաբանը Սամվել Շահրամանյանին հարցաքննության հրավիրելու մասին
Այո, տեղեկությունը իրականությանը համապատասխանում է` Սամվել Շահրամանյանին հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա կամ ներկայացված ինչ-որ մեղադրանքի հիման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:
«Բոլորս էլ համացանցում տեսել ենք տեղեկություններ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ, և Սամվել Շահրամանյանն ուղղակի այդ ամենի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան կանչում են պարզաբանումներ տալու համար, այսինքն` ոչ թե այն բանի համար, որ Շահրամանյանը կասկածվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, այլ ընդամենն այն բանի համար, որ նա հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե»,- ասաց Երիցյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Շահրամանյանը հաղորդումը շատ ավելի վաղ էր ներկայացրել, բայց նրան հարցաքննության են հրավիրում միայն երեկ Եռաբլուրում տեղի ունեցած միկջադեպից հետո, փաստաբանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արցախի նախագահին հրավիրում են հարցաքննության` մոտ երկու ամիս առաջ ևս նրան ևս հրավիրած են եղել հարցաքննության և սա երկրորդ դեպքն է, երբ Շահրամանյանին իր իսկ կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հրավիրում են հարցաքննության: