«Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի Անի Եղիազարյանին, Աբգար Ափինյանին, Արմեն Սարգսյանին
Փետրվարի 19-ը` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Ինչպիսի՞ն է գրքի հանդեպ վերաբերմունքն այսօր, ի՞նչ պետք է անել երիտասարդների շրջանում գրքի հանդեպ մասամբ կորցրած հետաքրքրությունը վերականգնելու համար եւ օրվա առթիվ ի՞նչ միջոցառումներ են անցկացվում հանրապետությունում:
Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Հովհ. Թումանյանի թանգարանի ավագ գիտաշխատող Անի Եղիազարյանը, Երեւանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը: