ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի
Հայաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալության հետ կապված պաշտոնական տեղեկություն չունի։ Այս մասին ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ հայտարարել են Գլխավոր դատախազությունից։
Հարցադրումը հետևյալն է եղել, թե Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ, ինչպես նա է հայտարարել։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ APA-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալակբար Գարաևը ասել էր, թե՝ Քամիլ Զեյնալլին կալանավորվել է Հայաստանի պահանջով։