Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է։
Radar Armenia-ի տեղեկություններով, ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։
Նաև նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ ԼՂ-ում հայերի լքված բնակարանների գույքն է կամ ոչնչացնում կամ գողանում։