Ողբերգական վթար՝ Վանաձորում. բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն ու Howo բեռնատարը. զոհեր ու վիրավոր կան (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությոնների՝ կա 1 վիրավոր:
Փրկարարներն այս պահին ավտոմեքենայից դուրս են բերում մահացածների դիերը:
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռմվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: