Արցախցին միշտ էլ ձգտելու է ապրել իր պատմական հայրենիքում․ Արցախի ԱԺ փոխնախագահ
Արցախի ԱԺ ներկա և նախկին պատգամավորներն այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-րդ տարեդարձի օրը, քննարկում էին կազմակերպել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում:
Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ թեկուզ ոչ մոտ, բայց հեռու ապագայում կրկին տոնելու ենք վերածննդի օր:
Անդրադառնալով լրագրողի դիտրակմանը, որ հատուկ հանձախումբ է ձևավորվել, որը քննարկում է նաև արցախահայերի վերադարձի հարցը, Գագիկ Բաղունցն արձագանքեց, որ այս խնդրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան համապատասխան երաշխիքների և պայմանների առկայության դեպքում։
«Խոսում ենք կոլեկտիվ վերադարձի մասին, խոսում ենք համապատասխան իրավունքների անվտանգության ապահովման մասին։ Բայց, իհարկե, ոչ մի դեպքում, մենք չենք հրաժարվի մեր պատմական հայրենիքից»,- ասաց նա՝ հավելելով, որ արցախցին միշտ էլ ձգտելու է ապրել իր պատմական հայրենիքում։