Սահմանամերձ համայնքներին տրվեց 928 մլն դրամի աջակցություն
Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2015թ-ին ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871 հազ. դրամ: Այսօր կառավարության հերթական նիստին Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց աջակցության մանրամասները:
Առաջարկվում է պետական աջակցությունը ցուցաբերել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:
Սահմանամերձ համայնքների համար նախատեսված գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքներին: