Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 3․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հայ ժողովրդի պատմության ընթացքում բազմադարյա մի խնդիր է մեզ միշտ ուղեկցել. պայքարի, դիմադրության համար գրեթե միշտ շատ դժվար է եղել ներսում նյութական ռեսուրսի հավաքագրումը, և այս գործոնը ծանրակշիռ է եղել պայքարի տարբեր փուլերում՝ հաճախ որոշիչ պատճառ դառնալով պարտության համար։ Եվ հակառակը. 90-ականներին ողջ ռեսուրսը դրվեց հաղթանակի վրա, ու հաղթանակը եղավ։

«Ռեսուրս չկա»

Այն, որ այս հանրային ռեսուրսի հաշվին ահռելի կապիտալի տեր դարձած շրջանակները «ռեսուրս չունեն» պայքարի համար, մենք արդեն անգիր գիտենք։

Այն, որ Արցախի շնորհիվ կապիտալի տեր դարձածները «ռեսուրս չունեն» սեփական հայրենիքի փրկության համար, դա արդեն նույնպես գիտենք։

Այն, որ հայկական խոշոր բիզնեսը մինչև վերջին պահը դուրս չի գալու իր կոմֆորտից, դա էլ գիտենք։

Ռուսահայ և արևմտահայ կապիտալը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ նրան «կասեն». սա արդեն բոլորին պարզ է։ Ովքե՞ր են ասողները, և ինչո՞վ են առաջնորդվելու «ասելիս», սա էլ մի առանձին խնդիր է։

Պետք է ընդունել, որ սա այսօրվա խնդիր չէ. այսպես եղել է 100, 200, 300 տարի առաջ և գուցե ավելի վաղ։ Կարդացեք նախորդ դարերի մեր հայտնի գրողներին, ու պարզ կդառնա, որ նախորդ դարերում էլ հայ մեծահարուստները չէին սիրում փող տալ ինքնապաշտպանական ջոկատների, զենք առնելու, պայքարի և համախմբման համար։ Իհարկե, կա կարևոր վերապահում. կամովին գուցե չէին տալիս, բայց պայքարը կար, և պայքարողները նրանցից այդ ռեսուրսը որևէ մեթոդով ստանում էին։
21-րդ դարում նույնպես կապիտալը և պետականության զգացումը մեծ մասամբ չեն համագործակցում։

«Պծիչկա դնել հայրենասերի»  սյունակում

Հայ կապիտալը կարող է փող չտալ հայրենիք պահելու համար, բայց հայրենիքը կորցնելու հետո կարող է հայրենակցական միություններ, սոցիալական ճաշարաններ, օտար վայրերում կիրակնօրյա դպրոցներ ֆինանսավորել, մշակույթի տներ սարքել և այդպիսով «պծիչկա դնել» հայրենասերի իր սյունակում։

Սա է մեր պետական մտածողության պատմական դեֆեկտը, որը ձգվում է դարերի խորքից։

Վստահ են շուտով կբացվեն նաև Արցախի հայրենակցական միություններ, գուցե անգամ մի քանի՝ իրար հետ մրցակցող-հակամարտող՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Ճարտար, Հադրութ և մեր շքեղ հայրենիքի շքեղ բնակավայրերի անուններով հայրենակցական ակումբներ և այլ հազար տեսակի գրող ու ցավ։ Ու մեծ քսակից մի փոքր գումար հատկացրած մեծահարուստները կհամարեն, որ հոգու պարտքը կատարեցին՝ ամեն ինչ հայրենիքի համար։

Այսօրվա Հայաստանում 100-ից ավել մարդ աճուրդային հայտ է ներկայացնում նախնական 50 հազար դոլարով «մաշնի համար» առնելու համար։ Մոտ 800 հոգի էլ՝ այլ գնային կատեգորիաներում։ Այսինքն, նման հիմար բաների համար միլիոնավոր դոլարների ազատ փող կա մի մեծ խումբ մարդկանց մոտ մի երկրում, որը գերիներ ունի Բաքվի բանտերում, որի մի մեծ հատված մի քանի ամիս առաջ ենք կորցրել, որտեղ վերջին կռվից ու պայթյունից 450 զոհ՝ հայր, եղբայր, երեխա կորցրած ընտանիքներ կան, որտեղ անտուն, անշոր հարյուր հազարներով երեխեք կան, որտեղ աղետի գոտում տնակներում ապրողներ կան, որտեղ նոր Եռաբլուր կա, որտեղ սահմանին հարցեր կան՝ հեշտ վառվող կացարաններ և թշնամու դեմ կանգնած թերզինված զինվոր ու սպա կա, բուժման փող չունեցողներ կան և այլն, և այդպես շարունակ։

Ռեսուրս պետք է, և ռեսուրս կա

Հանրային լուրջ, արդյունավետ պրոցեսներ գեներացնելու, շարժումներ սկսելու և հաջողության հասնելու համար ռեսուրս է պետք։ 
Մեր պայքարը հաճախ ստանում է գրոտեսկային երանգ, երբ երեխային մեծացնելու կոպեկներ չունեցողի կողքին իբր պայքարում են միլիոնների եկամուտներ ու ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցողները։ Սա իբր պայքար է, սա ուս-ուսի պայքար չէ, որովհետև հերթական միտինգից կամ շարժումից  հետո մեկը մնում է իր սուր կենցաղային հոգսերի հետ, աշխատանք կորցնում կամ հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի ու առանց ընտանիքի ապրուստի միջոցի, իսկ կողքին «պայքարող» ապահովները շարունակում են իրենց կյանքը՝ մի սեզոն Ֆրանսիայի հրապարակ, մի սեզոն՝ Լոս, Դուբայ, Եվրոպա և այլ ռեժիմով։ Սա պայքար չէ։ Ու իսկապես չի հասկացվում՝ ով է հայրենիքի համար պայքարում, ով՝ սեփական գույքի։

Ու թող ոչ ոք չասի, թե փոփոխությունների համար, այդ թվում՝ նոր իշխանության ձևավորման պրոցեսի համար ռեսուրսներ պետք չեն։ Վրաստանը իր ազգային փորձանք դարձած Սահակաշվիլուց ի վերջո ազատվեց Իվանիշվիլու շնորհիվ, որը թե´ մոդերատոր էր, թե´ խոշոր միջոցներ դրեց գործի համար։

Իհարկե, այսպես չի մնա։ Մի օր իշխանությունը փոխվելու է և անշուշտ ծագելու են հարցեր։ Նման մասշտաբի ազգային աղետներից հետո միշտ լինում է ազգային ռազբորկա, և ցանկացած հաջորդ իշխանություն գնալու է մեծ փողերի հետևից՝ քանդված երկիրը վերականգնելու, անհայր, անտուն մնացած տասնյակ հազարավոր ընտանիքներին օգնելու, սպային արժանապատիվ վարձահատույց լինելու, հերոսների ընտանիքներին արժանի կյանք ապահովելու և ի վերջո՝ սոցիալական արդարությունը ինչ-որ չափով վերականգնելու համար»։