Ռուսաստանը հաղթում է Արևմուտքին Ուկրաինայում. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր սոցիալական ցանցերում հեռարձակվող «Մադուրոյի հետ +» հաղորդման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հաղթում է Արևմուտքին Ուկրաինայի հակամարտությունում, ինչպես նաև ուժեղացել է տնտեսապես:
«Ռուսաստանն այսօր ավելի ուժեղ է տնտեսապես, Ռուսաստանն այսօր հաղթում է մարտի դաշտում, հաղթում է Արևմուտքին մարտի դաշտում: Արևմուտքը, ՆԱՏՕ-ն, Ուկրաինային բերեցին պատերազմի, և այս պատերազմն անտանելի է ԱՄՆ-ի համար»,- ասել է Մադուրոն։
Մադուրոն նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին: Նրա խոսքով` Ռուսաստանը 30 տարի փորձում է համաձայնության գալ ՆԱՏՕ-ի հետ Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան նրան բախվել են կա՛մ ցինիկ խաբեության ու ստերի, կա՛մ ճնշման ու շանտաժի փորձերի: