Վարչապետը շնորհավորեց ԱԱԾ նորանշանակ տնօրենին
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ:
«Պարոն Կուտոյանն այսօր առաջին անգամ ներկա է կառավարության նիստին: Շնորհավորում ենք նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ և ցանկանում բեղմնավոր աշխատանք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: