Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Տրամաբանակա՞ն է, արդյոք, որևէ սպասում ունենալ մյունխենյան հանդիպումներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1963 թվականի փետրվարից ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Այս տարի համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ։ Փաշինյանը ևս մասնակցեց Մյունխենի համաժողովին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նա իր հետ Գերմանիա էր տարել գրեթե իր ողջ ընտանիքը։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Մյունխեն էին մեկնել ոչ միայն Փաշինյանի իշխանական թիմակիցներն, այլև, այսպես կոչված, «սորոսական» հատվածը. վերջին հաշվով, մյունխենյան համաժողովն ավելի շատ վերածվել է արևմտյան ուղղվածություն ունեցող հարթակի, ու աչքի է ընկնում նաև հակառուսական շեշտադրումներով։

Մեզ հետաքրքրում է ոչ թե համաժողովի՝ Հայաստանի իշխանությունների և մերձիշխանական շրջանակների համար «տուրիստական» առիթ դառնալը, այլ բովանդակային կողմը։ Նախ՝ նշենք, որ Մյունխենում կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, հատուկ անդրադառնալով այդ հանդիպմանը, դրական էր գնահատել այն՝ ընդգծելով, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։ Ալիևի նման դիրքորոշումը իսկապես շատ զարմանալի է, քանի որ վերջինս անցած տարվանից սկսած խուսափում է արևմտյան հարթակներում Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց։ Այդպես նա հրաժարվեց Գրանադայում, ապա նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումներից։

Փոխարենն Ադրբեջանի նախագահն արդեն տևական ժամանակ առաջ է մղում առանց միջնորդների և անմիջական բանակցություններ վարելու ձևաչափը։ Ուստի, հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց Ալիևի դիրքորոշման մեջ։ Թերևս Ալիևը համաձայնեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ այդ հանդիպման ժամանակ ընդամենը բանավոր պայմանավորվածություններ են կայացել, որոնք ոչնչով չեն պարտավորեցնում Ադրբեջանին։ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է, թե Շոլցի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը վերահաստատվել են նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն պատերազմից հետո տեսել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ու այդ պայմանավորվածությունների շրջանակը կարող ենք սկսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այդ հայտարարության 9 կետից չենք կարող նշել որևէ դրույթ, որ Ադրբեջանը կատարել է։

Բաքուն նույնիսկ չի կատարել հումանիտար ուղղվածություն ունեցող իր պարտավորությունները, այն է՝ վերադարձնել ռազմագերիներին ու պահվող անձանց։ Բայց եռակողմ համաձայնությամբ նախատեսվող իր պարտավորությունները չկատարելն այլ հարց է, դրանք խախտելը՝ մեկ այլ հարց, քանի որ Ադրբեջանը հայաթափել է Արցախը, որի պայմաններում եռակողմ հայտարարությունը դարձել է անգործունակ։ Ադրբեջանի գործելակերպը չի փոխվում նաև արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում։ Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում հակված չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զարգացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը՝ ներկայացնելով նորանոր տարածքային պահանջներ։

Եվ, ընդհանուր առմամբ, չկա արևմտյան միջնորդությամբ ձեռք բերված որևէ համաձայնություն, որն Ադրբեջանը կատարել է։ Այսքանից հետո միամտություն է կարծել, թե մյունխենյան հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները կարող են կատարվել։ Այլ հարց է, որ Ալիևն անընդհատ պնդել է, որ Հայաստանը կատարի ձեռք բերված համաձայնությունները։ Իսկ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանին պարտադրված բոլոր պայմանները կյանքի կոչելու համար։ Նա ամեն անգամ շատ արագ զիջել է՝ իր այդպիսի քայլերը պայմանավորելով այն հանգամանքով, որ եթե չզիջեն, ապա դա ադրբեջանական կողմին ագրեսիայի առիթ կտա, ինչի արդյունքում հայկական կողմի վիճակն ավելի կբարդանա։

Հայաստանի իշխանությունները տրամադրված չեն դիմադրել Ադրբեջանին, և արդյունքում Բաքուն է դարձել անգամ մեր ներքին օրակարգը թելադրողը, որն անդրադառնում է նաև այնպիսի հարցերի, թե մենք ինչ Սահմանադրություն կամ օրենքներ պետք է ունենանք։ Այս կոնտեքստում շատ ավելի մտահոգիչ է Ալիևի հայտարարությունը, թե «ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում»: Օգտակարն ու կառուցողականը վատ բաներ չեն, բայց ո՞ւմ համար...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: