Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանը և Էդիկ Մինասյանը
Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ. Սամվել ԿարապետյանԵրթևեկության փոփոխություն Աճառյան 1-ին փակուղում. տեղադրվել են տեսախցիկներԳարեգին Բ–ն Ֆրանսիայի «Արարատ» պարային համույթի անդամներին պատգամել է ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու մարմին
Նաիրի Հnւնանյանը ծննդյան արարողությանը մի քանի բաժակ խմելուց հետո հայտարարել էր՝ «հեսա մտնելու ենք ԱԺ, գնդшկшհшրենք և իշխանությունը վերցնենք». Ջհանգիրյան
Հութիները ուժգին հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանինԸնդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկը
Տնտեսություն

Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023-ի դեկտեմբերին չափավորվել է

Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսության նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5 տոկոսի։ Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թվականի դեկտեմբերին։ Հունվարին գները նվազել են 0.9 տոկոսով: ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 2024 թվականի սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին պակասուրդը կազմել է 2023 թվականի ընդհանուր պակասուրդի երկու երրորդը, իսկ ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն։  

«Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23.8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ: Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9.4 անգամ ավելացմամբ, որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը: Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին մնացել է կայուն` 11.5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին, ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից: Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2.4 տոկոսից հասնելով 3.4 տոկոսի»,- նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Պահանջարկի առումով` մասնավոր սպառման աճին նպաստել է միջին աշխատավարձերի 12 տոկոսով իրական աճը, զբաղվածության բարելավումը և տարվա վերջին եռամսյակում տեղահանված բնակչությանը կառավարության կողմից տրամադրվող կանխիկ փոխանցումները: Զուտ դրամական փոխանցումները (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) 2023 թվականի դեկտեմբերին նվազել են 47.2 տոկոսով, սակայն 4 անգամ գերազանցել են 2024 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 տոկոսով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 տոկոս կրճատմամբ: Մյուս կողմից, արտահոսքերն ավելացել են 9.6 տոկոսով, հիմնական ուղղություններն են Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄէ-ն ու ԱՄՆ-ն: