Հայտնի է դարձել Անկարայի ահաբեկչության իրականացնողը
Թուրքիայում տեղի ունեցած խոշոր պայթյունի իրականացնողը հայտնի է դարձել: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտոնում երեկ երեկոյան իրականացված խոշոր պայթյունի իրականացնողը, ոստիկանության նախնական տվյալներով, հայտնի է դարձել: Նա պայթյունի ժամանակ պայթուցիկով բեռնված մեքենայի մեջ է եղել: Մարմնի մասերի և մատնահետքերի ուսումնասիրությամբ ճշտվել է, որ պայթյունն իրականացնողը սիրիացի Սելիհ Նաջարն է:
Ոստիկանությունը, նախաքննության կարևորությունից ելնելով, այլ մանրամասներ չի հաղորդում:
Հիշեցնենք, որ վերջերս Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը, որը խլեց բազմաթիվ գերմանացի տուրիստների կյանք, նույնպես իրականացվել էր սիրիացու կողմից: