Հուսիթները խոցել են ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարք
Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժումը սոցիալական ցանցում հայտնել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարքը:
«Հոդեյդայում Եմենի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել ամերիկյան անօդաչու թռչող սարքը (MQ-9)»,- գրել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Հիշեցնենք, որ այսօր հուսիթները հարվածել են նաև բրիտանական նավին, որը մեծ վնասներ է կրել: