Ռուսական զորքերը գրավել են Ավդեևկայի քիմիական գործարանը. ՌԴ ՊՆ
Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Ավդեևկայի քիմիական գործարանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Գործարանի վարչական շենքերի վրա բարձրացված են Ռուսաստանի դրոշները»,- նշում են վարչությունից։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են, հրետանին ու ավիացիան հարվածներ է հասցնում նրանց։ Միաժամանակ, հապճեպ դուրս գալու պատճառով ուկրաինացի զինվորականները չեն կարողացել Ավդեևկայում լուրջ ականապատ դաշտեր տեղադրել։ Այս մասին խոսել է ռուսական ինժեներական դասակի հրամանատարը: