Անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ-ն` Փաշինյանին
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ անցել է կառուցողական մթնոլորտում և կոչեր են հնչել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և համաձայնագրի կնքման ուղղությամբ, այնուամենայնիվ ցավալի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորեցնում են միջազգային հանրությանը:
Այս մասին ասված է Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից ևս մեկ անգամ անուղղակիորեն հաստատում է, որ հայկական կողմի պնդումները դեռ շարունակվում են։ Այս առումով անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»,- ասել է Հաջիզադեն։
Հայաստանի վարչապետի ասածը ցույց է տալիս նաև, որ միջազգային հանրության ճնշումը Հայաստանի վրա կարևոր է, որպեսզի վերջինս զերծ մնա միջազգային իրավունքին հակասող դիրքերից,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։