Ալիևն Անկարայում այցելել է Աթաթուրքի գերեզման
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Անկարայում գտնվող Անիտքաբիրի դամբարան:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Դամբարանում հուղարկավորված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։
Նշվում է, որ Թուրքիայում Ալիևը մի շարք այլ այցելություններ ևս ունենալու է: