Քաղաքապետարանում 2 նոր նշականում է եղել
Երևանի քաղաքապետարանի փետրվարի 19-ի նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանում կատարված նոր նշանակումները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աննա Գևորգյանը, իսկ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վահե Վարդապետյանը:
«Վահե Վարդապետյանը նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, շնորհավորում եմ, պարո՛ն Վարդապետյան»,-ասաց Ավինյանը, որից հետո ծափերով շնորհավորեցին նոր նշանակումները։