Գերմանական «Rheinmetall» ընկերությունը մտադիր է զինամթերք արտադրել Ուկրաինայի տարածքում
Գերմանական Rheinmetall ընկերությունը նախատեսում է Ուկրաինայի տարածքում գործարան կառուցել՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր արտադրելու համար։ Համապատասխան համաձայնագիրը գերմանական ընկերության և ուկրաինական կողմի միջև ստորագրվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Մենք ցանկանում ենք արդյունավետ գործընկեր լինել Ուկրաինայի համար՝ իր երբեմնի հզոր ռազմատեխնիկական արդյունաբերությունը վերականգնելու առումով», - DPA-ի փոխանցմամբ՝ ասել է կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը։
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։ Գործարանում նախատեսվում է տարեկան արտադրել զգալի քանակությամբ 155 մմ հրետանային արկեր։