Սահմանամերձ Բերքաբերում աշակերտները շարունակում են դասադուլը
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում աշակերտներն արդեն երեք օր է դասադուլ են իրականացնում: Պատճառը դպրոցի տնօրենի փոփոխությունն է: Դպորցում 32 աշակերտ կա, այս օրերին դասերի հաճախել է միայն 10 երեխա:
Newspress.am-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը մանրամասնեց, որ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Վոլոդյա Բալասյանը երկու տարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել, երկու անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն մրցույթը խափանվել է, ուստի ըստ կարգի տնօրեն է նշանակվել մարզպետի կողմից ՝ փոխվարչապետի գրության հիման վրա: Դպրոցի տնօրենի պաշտոնը այժմ զբաղեցնում է Գայանե Խուդավերդյանը:
Արթուր Մադաթյանը խոսքով՝ դպրոցի նախկին տնօրեն մնալու իր ցանկության համար խաթարում է դասրեի բնականոն բնականոն ընթացքը. « զանգում է, ասում դասի մի եկեք, եթե ես տնօրեն չլինեմ, կհեռանամ »,:
Նշենք նաև Բերքաբերի բնակիչների խոսքով՝ Վոլոդիա Բալասանյանի աշխատանքից գոհ են, փոփոխություններ չեն ուզում, բայց Գայանե Խուդավերդյանի դեմ թեև ոչինչ չունեն, բայց չեն կարող ասել ինչպես կաշխատի: