Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով
Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո՝ օդանավում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի գիշերը։
Թռիչքից մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը հայտնել է ինքնաթիռում հրդեհի մասին, բայց շուտով պարզաբանել է, որ ծուխը ցրվում է և որոշել է վերադառնալ մեկնման վայր:
Շերեմետևոյում պատրաստվել են ինքնաթիռի վայրէջքի՝ փրկարարական խմբին ահազանգով: 20 րոպե անց Boeing 737-800-ը անվտանգ վայրէջք է կատարել։ Երեք ժամ անց ուղեւորները պահեստային ինքնաթիռով մեկնել են Ստամբուլ։