Պենտագոնը հաշվել է Ռուսաստանի կորուստները պատերազմում
Ուրբաթ օրը Պենտագոնում կայացած մամուլի ճեպազրույցում ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է զոհերի և ծախսերի մասին նոր թվեր, որոնք Ռուսաստանը արդեն կրել և շարունակում է կրել Ուկրաինայում իր պատերազմը շարունակելու ժամանակ:
Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
«Մարտերի ընթացքում սպանվել կամ վիրավորվել է առնվազն 315 հազար ռուս զինվորական»,-ն/վել է զեկույցում։
Պենտագոնի տվյալներով՝ ընդհանուր ֆինանսական ծախսերի առումով Ռուսաստանը, հավանաբար, ծախսել է մինչև 211 միլիարդ դոլար։ Ռուսաստանը նաև կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար՝ հետաձգված կամ չեղարկված զենքի վաճառքից։