Իսրայելն է կանգնած Իրանի ամենամեծ գազատարի պայթյունի հետևում․ New York Times
Իսրայելը կանգնած է Իրանի ամենամեծ գազատարի՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունների հետևում։
Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով արևմտյան երկու անանուն պաշտոնյաների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած ռազմական տեսաբանին։
«Իսրայելն այս շաբաթ թաքնված հարձակում է իրականացրել Իրանի երկու խոշոր գազատարների վրա»,- պնդում է հրատարակությունը։ Ինչպես թերթին ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը, գազատարի վրա հարձակումներն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրել և ծառայում են որպես նախազգուշացում Իրանի իշխանություններին Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում Իսրայելի հնարավորությունների մասին: