Բայդենի վարչակազմը պատրաստվում է զենք ուղարկել Իսրայել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իսրայել ուղարկել զենքի խմբաքանակ, այդ թվում՝ ռումբեր, չնայած ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադար հաստատելու կոչին։
Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Բայդենի վարչակազմը պատրաստվում է ռումբեր և այլ զենք ուղարկել Իսրայել՝ իր ռազմական զինանոցը ավելացնելու համար, չնայած որ ԱՄՆ-ն Գազայում հրադադարի է ձգտում»,- գրում է հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ը ցանկանում է մատակարարել տասնյակ միլիոն դոլարի զենք ու զինամթերք։