Ես ինքս տուժել եմ Ռուսաստանից․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը դարձել է ռուսական հարձակումների և այլ երկրների քաղաքական գործերին միջամտելու Կրեմլի զոհը։
«Ռուսաստանն ավելի ու ավելի է արտահայտում մեր ընտրություններին միջամտելու ցանկությունը: Ես ինքս արդեն ուղղակի հարձակումների զոհ եմ դարձել: Այս բոլոր մանևրները, ապատեղեկատվությունը, ապակայունացումը, կիբերհարձակումները գնալով ավելի համակարգված են դառնում»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության նման գործողությունները վկայում են այն մասին, որ երկիրը հատել է սահմանը հատկապես վերջին ամիսներին և շաբաթներին։
«Մենք դա դիտարկում ենք որպես ագրեսիա մեր դեմ»,- ընդգծել է Մակրոնը։