Արյունալի խոշոր պայթյուն Անկարայում
Երեկ երեկոյան Թուրքիայի ժամանակով 18.31-ին մայրաքաղաք Անկարայի կենտրոնում, բանակի Գլխավոր Շտաբի շենքի դիմաց հզոր պայթյուն է որոտացել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում, Ինոնու այգու մոտակայքում, Դիքմեն պողոտայի և Մերասիմ փողոցի խաչմերուկում Թուրքիայի ժամանակով 18.31-ին, (Հայաստանի ժամանակով 20.31), պայթուցիկ նյութերով բարձված ավտոմեքենան մոտեցել է Գլխավոր Շտաբի շենքի դիմաց կանգնած ավտոբուսներին, որոնք զինվորականներ էին տեղափոխում, և պայթեցվել է:
Պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 28 հոգի, վիրավորվել 61-ը:
Ոստիկանությունը փակել է ամբող թաղամասը: Կան մեծ թվում շտապօգնության մեքենաներ և ոստիկանություն: