Գերմանիան դարձավ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը
Փետրվարի 16-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում համաձայնագիր են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին, որոնք Գերմանիան պատրաստ է տրամադրել Կիևին։
Դա տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկի օրը:
Ուկրաինային երաշխիքների վերաբերյալ բոլոր համաձայնագրերի մեկնարկային կետը G7-ի հռչակագիրն է, որն ընդունվել է 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Դրանում դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան, պայմանավորվել են երկկողմ համաձայնագրեր կնքել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Նրանց երկարաժամկետ պարտավորությունները բաղկացած են երեք կետից: