Վլադիմիր Պուտինին հայտնել են Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը չի նախատեսում լրացուցիչ հրահանգներ տալ Նավալնիի մահվան հետ կապված։
«Որքանով մենք գիտենք, գործող բոլոր կանոնների համաձայն, Դաշնային քրեակատարողական ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, պարզաբանումներով և այլն»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Նավալնին մահացել է արյան թրոմբի պատճառով:
Միևնույն ժամանակ, Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը սոցցանցերում հայտնել է, որ իրենք դեռ որևէ հաստատում չունեն դրա մասին։
Ալեքսեյ Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը ասել է, որ նա չորեքշաբթի այցելել է Նավալնիին գաղութում. «Ալեքսեյ Նավալնիի ընտանիքի որոշմամբ ես ընդհանրապես ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասել է նա: