Ահասարսուռ դեպք՝ Կոտայքում․ գիշերային ակումբի աշխատակիցն իր 2-ամյա տղային տարել է գործընկերոջ տուն և վերջինս սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ
Երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնապես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քաղաքացու տանը հայտնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:
Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել նաև նրա ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:
Կայքի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի շրջանակում, որով պարզվել է, որ նշված անձինք, ովքեր Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ, որոնցից մեկը մենեջեր է, իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ ճիվաղը սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:
Նշված անձանց կալանավորելու միջնորդությամբ քննիչը դիմել է դատարան ու դատարանը բավարարել է որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի միջնորդությունը:
Կայքի տեղեկություններով՝ ստահակները քավոր-սանիկ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում