Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը տնային կալանք ընտրեց որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով։
Այդ ժամանակահատվածում մեղադրյալին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները, բացառությամբ շտապօգնության, իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կանչերը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում: Կարգելվեն էլեկտրոնային նամակագրությունները, հաղորդագրության այլ ձևերից օգտվելը:
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը հայտնեց՝ կարծում է, որ կբողոքարկեն որոշումը: