ԱԺ նախագահի վիճակը բավարար է. նա բժիշկների վերահսկողության տակ է
Փետրվարի 17-ի երեկոյան, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա տեղափոխվել է
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հետազոտվելուց հետո` նրա մոտ ախտորոշվել է զարկերակային ճնշման կտրուկ տատանում: Հիվանդանոցում Գալուստ Սահակյանի նկատմամբ սահմանվել է բժիշկական մշտական վերահսկողություն:
Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նրա փոխանցմամբ` Գալուստ Սահակյանի վիճակը գնահատվել է բավարար և նրա ինքնազգացողությունը լավ է:
«ԱԺ նախագահի մոտ որևէ տարօրինակ կամ առողջական ծանր, կամ միջին ծանրության առողջական խնդիրներ չեն նկատել, որպեսզի նրան տեսակցելու հետ կապված խնդիր լինի: Ինքնազգացողությունը մի պահ վատացել է և առանց լրացուցիչ ծառայության` ինքն իր մեքենայով եկել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում: Այս պահին բժիշկների վերահսկողության տակ է»,- ասաց Բաբայանը: