Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Փաշինյանը շատ թույլ է, դուրս է գալու․ նրա հեռացումն անմիջապես իրավիճակ կփոխի․ Հրանտ Բագրատյան

Բանը բանից անցնում է, Փաշինյանն ամեն օր մի աբսուրդ բան է ասում։ Այս մասին այսօր «Միասին» այլընտրանքային շարժման՝ հանրահավաքի մասին իրազեկող ասուլիսում ասաց շարժման անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Օրինակ՝ ասում է, որ Ալիևն իբր պնդում է, որ մենք փոխենք մեր հռչակագիրը և այնտեղից հանենք այն կետը, որով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը և Արցախի Հանրապետության Ազգային խորհուրդն ընդունել են միասնական որոշում։ Բացարձակ աբսուրդ բան է ասում։ Նախ, եթե դու դա ուզում ես փոխել, մի րոպե ենթադրենք, փոխում ես, լավ, Գերագույն խորհուրդն է ընտրել, Ազգային ժողովով փոխիր, ինչո՞ւ ես Սահմանադրական հանրաքվե անում։ Կամ, չէ՞ որ դու «Խաղաղության պայմանագիր» պիտի ստորագրես Ադրբեջանի հետ, եթե դու ստորագրում ես «Խաղաղության պայմանագիր», ապա ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավտոմատ հեչ ա լինում 1989 թվականի որոշումը, քանի որ միջազգային օրենքն ավելի բարձր կարգի է։ Բայց դու խաբելով, սուտ ասելով գնում ես առաջ, հասարակությունն էլ լրջորեն նստում, քննարկում է, կուտը գցում է։ Ալիևն իհարկե, ագրեսիվ պահածք ունի, բայց այնպիսի տպավորություն կա, որ ոնց որ Երևանից Փաշինյանն ասի՝ «է՛լ ավելի ագրեսիվ պահիր քեզ, ինչի՞ չես ուզում հարձակվես, հարձակվիր, գրավիր էլի էդ միջանցքը, ինձ էլ կնշանակես քո ներկայացուցիչը Հայաստանում և ես կխուսափեմ հայ ժողովրդի առաջ իմ պատասխանատվության բաժնից»,- ասաց Բագրատյանը։

Նա նշեց, որ իրենք պարտավոր ենք զգուշացնել հանրությանը, որ Փաշինյանն ինչ ասում է՝ սուտ է ասում։

«Կամ ասում է՝ բա չեմ կարողանում զենք բերեմ, բա պարզ չի՞, որ մեզ կասեն քիչ զենք բերեք, ուրեմն պիտի գնանք խաղաղության։ Էդ ի՞նչ խաղաղության է գնում, ո՞վ է էդ թույլիկի հետ հետ խաղաղության գնալու։ Նրա հեռացումն անմիջապես իրավիճակ կփոխի։ Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս գալիս, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է, ոչ մի խնդիր չկա։ Ակնհայտ է նաև, որ սա ինչ-ոչ ձևով ապավինել է Արևմուտքին, և Արևմուտքը բացահայտ ասում է՝ ինձ չապավինես, ոչինչ էլ անող չեմ»,- նկատեց բանախոսը։ 

Բագրատյանն այն տպավորությունն ունի, որ Հայաստանն աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի՝ երկուսն էլ վատն է։

«Մեկի դեպքում մենք ունենք՝ երկու թշնամի Ադրբեջան, Թուրքիա, դժբախտաբար, Փաշինյանը սա չի ընտրում, նա ընտրում է երկրորդ տարբերակը, որտեղ իր թշնամիներն է ուզում դարձնել Ադրբեջանին, Թուրքիային և գումարած Ռուսաստանին։ Սրա տակից ոչ ոք չի կարող դուրս գալ»,- արձանագրեց նախկին վարչապետը։ 

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է կանգնեցնի իշխանությանը, այլապես ինքը կսկսի մտածել, որ եթե ժողովուրդը սրան չի արձագանքում, ապա ստացվում է, որ մեր ժողովուրդն ինքնակամ գնում է հերթական ցեղասպանության։ 

Նա հիշեցրեց, որ մոտ 30 գյուղերից գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել բնակչությունը, և մարզերում արդեն հասկանում են, որ հնարավոր չի այնտեղ ապրել։

Բագրատյանը կոչ արեց փետրվարի 20-ին, ժամը 16։30-ին գնալ հանրահավաքին։ 

«Շատ թույլ է, դուրս է գալու։ Ես շատ բարեկամաբար խորուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին, հիմա դուրս արի, ինքնակամ, հետո շատ բարդ է լինելու քեզ համար, դուրս արի, տեսնենք՝ ինչ ենք կարողանում անել։ Տեսնում ենք քայլեր, տեսնում ենք փրկության հնարավորություն»,- ասաց Բագրատյանը։