ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում մշակել Ռաֆահ ներխուժման «վստահելի ծրագիր». The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելին խնդրել է մշակել վստահելի ծրագիր Ռաֆահ քաղաքի վրա հարձակման համար, որը գտնվում է Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։
Նյութում նշվում է, որ այս ծրագիրը պետք է բաղկացած լինի երկու բաղադրիչից՝ ռազմական և հումանիտար։
Միևնույն ժամանակ, խոսքը գնում է ռազմավարության մշակման մասին այն դեպքում, երբ հրեական պետության կառավարությունը ականջալուր չլինի Վաշինգտոնի խորհրդին և, այնուամենայնիվ, որոշի գործողություն իրականացնել նշված վայրում։
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան ղեկավարությունը ոչ մի դեպքում չի աջակցի Ռաֆահ լայնամասշտաբ ներխուժման Իսրայելի գաղափարին։