Մեդվեդչուկն ասել է, թե ինչու է Զալուժնին պաշտոնանկ եղել
Ուկրաինացի ընդդիմադիր, «Ուրիշ Ուկրաինա» շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականը կարող է կապված լինել կոռուպցիոն գործոնի հետ։ Այս տեսակետը նա արտահայտել է «Մենք հետևում ենք» հարթակի սյունակում։
Նա նշել է Զալուժնիի հրաժարականի հնարավոր պատճառների երեք վարկած՝ քաղաքական, ռազմական և կոռուպցիոն։ Նրա տեսանկյունից որոշիչ գործոնը եղել է բոլորից գաղտնի ոռուպցիոն գործոնը, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
«Կոռուպցիոն վարկածը հիմնավորվում է նրանով, որ աշխատանքից ազատվել է ոչ միայն Զալուժնին, այլ նրա բոլոր մարդիկ, ինչը ռազմական տեսանկյունից քիչ անիմաստ է»,- գրել է քաղաքական գործիչը։