Եթե ԱՄՆ-ն ճանաչի Պաղեստինը, ապա դա վարձատրություն կլինի հարձակումը կազմակերպողների համար. Նեթանյահու
Եթե Միացյալ Նահանգները ճանաչի Պաղեստինը, ապա դա վարձատրություն կլինի 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը կազմակերպողների համար։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուն և Բլինկենն անցած շաբաթ առանձնազրույց են անցկացրել Երուսաղեմում։ Վարչապետը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վաշինգտոնը նույնիսկ դիտարկում է Պաղեստինը ճանաչելու տարբերակը։
Լրագրողները պարզել են նաև, որ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին հանդիպել է Պաղեստինի նախարար Հուսեյն ալ-Շեյխի հետ։ Հրեական պետության ներկայացուցիչը խորհուրդ է տվել չակնկալել, որ պատերազմը կարող է ավարտվել Պաղեստինի ճանաչմամբ: