Արևմուտքը ձգտում է միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը. Պատրուշև
Արևմուտքը ձգտում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը:
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Մենք տեսնում ենք նաև արևմտյան կողմի ցանկությունը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում: