Ալիևը մտադիր է Արցախի Պետհամալսարանի երբեմնի շենքում, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան» բացել
Ադրբեջանի իշխանություններն Արցախի բովանդակ զավթումից հետո մշտապես խոսել են օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի Պետհամալսարանի երբեմնի շենքում այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան» բացելու ծրագրերի մասին։
Այս մասին հայտնում են արդբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նրանց հայտնած տեղեկության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարան»-ի գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին»։
Մասնավորապես, նրա կարգադրությամբ, 10 մլն մանաթ է հատկացվել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը՝ վերոնշյալ նպատակի համար։