Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Քաղաքականություն

Առաջարկում եմ թուրքերի պահանջի իրական նպատակները դիտարկել այս տեսանկյունից

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այլևս ակնհայտ է, որ նոր սահմանադրություն ընդունելու վերաբերյալ այսօրվա մարգինալ իշխանությունների առաջ քաշած արտածին օրակարգը, աներկբայորեն, թելադրված է մեր ոխերիմ հարևանների կողմից, որոնց մոլուցքը շատ հաճախ քաղաքական և քաղաքագիտական տարբեր մեկնաբանների կողմից ներկայացվում է որպես ռևանշիստական նկրտումներից՝ ապագայում հրաժարվելու պահանջի ամրագրում։

Բազմիցս է նշվել, որ նոր սահմանադրության ընդունումն, ըստ էության, առնվազն նշանակում է հրաժարում Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, քանի որ գործող Սահմանադրության նախաբանում (պրեամբուլայում) առկա է հղում Հայաստանի անկախության մասին հռչակագրին։

Առաջարկում եմ հավաքական թուրքերի պահանջի իրական նպատակները փորձել դիտարկել մեկ այլ տեսանկյունից։ 
Անկախության մասին հռչակագրի, կամ Սահմանադրության մեջ ամրագրված սկբունքներում առկա չէ որևէ հիշատակում այն մասին, որ անկախացած Հայաստանը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է։ Դա մենք ենք մեր հետագա գործողություններով (օրինակ՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա «մեղքը» բարդելով) նման անհիմն մոտեցում որդեգրել ու քարոզել տարիներ շարունակ։ Ակնհայտ է, որ նման հիշատակում չէր էլ կարող լինել, քանի որ Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի համարվել պետություն՝ փաստացի լինելով մեկ կենտրոնի կողմից ղեկավարվող և ՄԱԿ-ի (դրա իրավանախորդի՝ Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի) կողմից չճանաչված մի կազմավորում։ 

Փոխարենը, Անկախության մասին հռչակագրում, հստակորեն ամրագրված է հետևյալը. «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», որտեղ բնականաբար, խոսքը Հայոց Առաջին Հանրապետության մասին է, քանի որ Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն (Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի կողմից) ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած (թեև գործընթացն անցյալ դարի 20-ականներին մնացել է անավարտ) մեկ Հանրապետություն՝ Հայոց առաջին Հանրապետությունը։ 

Ադրբեջանն իր սահմանադրությամբ ևս ամրագրել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը լինելու իրավական նորմ։ Սակայն ի տարբերություն Հայոց Առաջին Հանրապետության, մուսաֆաթական Ադրբեջանը, որպես անկախ պետություն, չի ճանաչվել ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի Լիգայի Գլխավոր խորհրդի կողմից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս անբարենպաստ «անհավասարությունն» ու դրանից բխող բոլոր պատճառահետևանքային իրադարձությունների հավանականությունը Ադրբեջանը հստակ գիտակցում է։ 

Մյուս կողմից, պարտադրելով հրաժարվել Անկախության մասին հռչակագրից, Ադրբեջանը ստիպում է մեզ հրաժարվել Հայոց առաջին Հանրապետության իրավահաջորդը լինելու առաքելությունից, որը, ըստ էության, նշանակում է կամովին հրաժարվել պատմականորեն տրված և միջազգային իրավունքի ուժով մեզ պատկանող հայրենիքի լրջագույն հատվածը ապագայում տնօրինելու իրավական հնարավորությունից»։