Խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը
էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կանչել են ԱԱԾ եւ հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն Էկոնոմիկայի նախարարության գործունեության հետ կապված վերջին օրերին հարուցված քրեական վարույթների շրջանակներում։
«Րոպեներ առաջ տեղեկացանք, որ իրավապահներն այս պահին նաեւ նախարարությունում են, խուզարկում են Քերոբյանի աշխատասենյակը»,-այս մասին գրում է «Հրապարակ»-ը։