Նոր մանրամասներ՝ Դավիթաշենի 62-րդ մանկապարտեզում բռնկված հրդեհից
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզում:
Ինչպես հայնտում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ մանկապարտեզի աշխատակիցները տարհանել են երեխաներին:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին հարկի սենյակներից մեկում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելի վաղ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Դավիթաշենի 62-րդ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. երեխաները տարհանվել են։