Թրամփը ցանկանում է ընտրվելու դեպքում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Պուտինին և Զելենսկիին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի որոշ անդամների հանդեպ պարտավորությունները կրճատելու հնարավորությունը և նախատեսում է ստիպել Ուկրաինային խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով քաղաքական գործչի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփի դաշնակիցները, ըստ էության, քննարկում են երկաստիճան ՆԱՏՕ-ի դաշինք ստեղծելու հարցը, որով հարձակման ենթարկված դաշինքի ցանկացած անդամի կոլեկտիվ պաշտպանություն կկիրառվի միայն այն երկրների համար, որոնք կատարում են պաշտպանական ծախսերը:
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ այս հարցում դեռևս քաղաքական որոշումներ չեն կայացվել:
Բացի այդ, Թրամփի թիմը քննարկում է ԱՄՆ ընտրություններում քաղաքական գործչի հաղթանակից անմիջապես հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը։ Աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ Ուկրաինային բանակցություններին վերադառնալ ստիպելու համար Թրամփը կարող է խոստանալ նվազեցնել ռազմական աջակցությունը: