Զապորոժիեում ևս ուժգին պայթյուններ են
Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի իշխանություններին ենթակա Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Նրա խոսքով՝ վնասը հայտնաբերվել է այն հատվածում, որտեղ քիչ առաջ պայթյուններ են տեղի ունեցել։ Միաժամանակ Ֆեդորովը նշել է, որ մանրամասները ճշտվում են, սակայն օբյեկտի մասին տվյալներ չի տրամադրել։
Բացի այդ, հզոր պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Կիևում և տարածաշրջանում, Դնեպրոպետրովսկում և Լվովում, ինչպես նաև Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում։ Համաձայն Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության կողմից բնակչությանն ազդարարելու համար մշակված առցանց քարտեզի՝ ներկայումս ողջ երկրում հայտարարված է օդային հարձակումների մասին ահազանգ։