Բանգկոկի քաղաքապետարանը կոչ է անում բնակիչներին աշխատել տնից՝ օդի աղտոտվածության պատճառով
Թաիլանդի մայրաքաղաքի քաղաքապետարանը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով որոշ քաղաքացիների, որոնց աշխատանքը ներառում է քաղաքում տեղաշարժվելը և իրենց ժամանակի զգալի մասը դրսում անցկացնելը, հնարավորության դեպքում, տնից աշխատել հինգշաբթի և ուրբաթ օրերին։
Բանգկոկում օդի աղտոտվածությունը միկրոմասնիկներով 2,5 մկմ-է:
Հայտարարության մեջ Բանգկոկի ղեկավար Չաթաթթ Սիթհիֆանը նաև խնդրել է Բանգկոկում տեղակայված կառավարական կազմակերպությունների ղեկավարներին և մի շարք մասնավոր ընկերությունների թույլ տալ աշխատակիցներին այս օրերին հնարավորինս աշխատել տնից:
Հայտարարությունն ուղարկվել է պետական և մասնավոր կազմակերպություններին, ինչպես նաև լրատվամիջոցներին։