Երբ ես հաղթեմ նախագահական ընտրություններում, ես անմիջապես կլուծեմ հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ նախընտրելի է, որ Ռուսաստանը աշխատի Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ։
«Իրականում, Ռուսաստանի նախագահ Պուտինն ինձ ուղղակի մեծ հաճոյախոսություն արեց: Նա պարզապես ասաց, որ ավելի շուտ կնախընտրի Ջո Բայդենը նախագահ լինի, քան Թրամփը: Դա հաճոյախոսություն է», - ասել է Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կարոլինայի համախոհներին:
Թրամփը դա բացատրեց նրանով, որ Բայդենի թույլ վարչակազմի պայմաններում Ռուսաստանը կստանա Ուկրաինան:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ Պուտինի հետ «լավ լեզու է գտել»։
«Երբ ես հաղթեմ նախագահական ընտրություններում, ես անմիջապես կլուծեմ հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Ամեն ինչ արագ կլուծվի», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ամերիկայի ժողովրդի կողմից ընտրված ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, սակայն Բայդենը նախընտրելի է, քանի որ նա ավելի փորձառու, կանխատեսելի մարդ է, նա հին քաղաքական գործիչ է: