Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու տարբերակներ դեռ չկան․ Լավրով
Դեռ տարբերակ չկա Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթի ժամանակ։
Լավրովի խոսքով՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել դեռ չի ստացվի, քանի պատերազմ հայտարարողները լուրջ առաջարկներ չունեն և հաշվի չեն առնում ոչ ՌԴ շահերը, ոչ իրողությունները․
«Մոսկվան պատրաստ է քաղաքական-դիվանագիտական կարգավորման՝ հաշվի առնելով ներկա իրողությունները»,- մանրամասնել է Լավրովը։