Պետք է պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի․ Վլադիմիր Պուտին
Պետք է պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ նոր գլոբալ համաճարակների բռնկումների սպառնալիքներին; Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Մենք ծանրակշիռ ձեռքբերումներ ունենք, անշուշտ, պետք է առաջ շարժվենք, շարունակենք այդ ուղությամբ աշխատանքը, ընդ որում՝ որակապես նոր մակարդակով։ Դառնանք գլոբալ առաջնորդներ բժշկական տեխնոլոգիաների զարգացման առանցքային ուղղություններով և պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ նոր գլոբալ համաճարակների բռնկումների սպառնալիքներին», - ասել է նա։
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն պետք է ունենա հզոր ինքնիշխան գիտական և տեխնոլոգիական բազա։